Զախարովան շնորհավորել է Զելենսկուն
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «մասնագիտական տոնի առթիվ» և ասել, որ այժմ նրա երկրում ապրիլի 1-ը նշվում է ուղղափառների հալածանքով։
Դիվանագետի խոսքով՝ ավելի վաղ ապրիլմեկյան օրը Ուկրաինայում նշվում էր «օդեսական հումորով», իսկ այժմ՝ ուկրաինական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների ձերբակալություններով և հավատացյալների հալածանքներով։
«Շնորհավոր Զելենսկու մասնագիտական տոնը»,- գրել է Զախարովան ՌԴ ԱԳՆ Telegram-յան ալիքում։