Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ ազգային խորհրդարանի որոշումը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական թերթի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից»,- ասվում է ընդունված օրենքի երկրորդ հոդվածում։
Ավելի վաղ Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել էր, որ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «ամբողջական չի լինի» առանց Շվեդիայի։ Բիլստրյոմը նշել էր, որ Ստոկհոլմը «անխոնջ» կաշխատի, որպեսզի Շվեդիան նույնպես դառնա դաշինքի անդամ։ Այսպիսով, այժմ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր պետությունները վավերացրել են Հելսինկիի դիմումը։
Մարտի 27-ին Հունգարիայի խորհրդարանը վավերացրեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը։ Այնուհետև մարտի 31-ի գիշերը Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեան նույնպես վավերացրեց կազմակերպությանը Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը։