Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Մակրոնի հետ
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ի իր էջում պատմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի մասին։
«Էմանուել Մակրոնի հետ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում կայացել է պաշտպանության ոլորտում Ուկրաինայի եւ Ֆրանսիայի փոխգործակցության արդյունավետ քննարկում։ Ես մանրամասն տեղեկացրել եմ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։ Մենք առանձնացրել ենք խաղաղության բանաձեւի իրականացման հետագա քայլերը, առաջիկա միջազգային միջոցառումներին համակարգված գործողությունները»,-գրել է Զելենսկին։