Իսրայելում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում
ԱշխարհԴատական բարեփոխումների դեմ տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Իսրայելի փողոցներ՝ չնայած այն կասեցնելու կառավարության որոշմանը, հայտնում է The Times of Israel-ը։
Ներկա պահին ցուցարարները լցվել են Թել Ավիվի կենտրոնական փողոցները, փակել են առանցքային մայրուղիները։ Ցույցը վերահսկվում է ոստիկանության կողմից։ Հստակեցվում է, որ հանրահավաքներ են տեղի ունենում նաև Երուսաղեմում և Հայֆայում։ Բողոքի ակցիաների կազմակերպիչները խոստացել են շարունակել ճնշում գործադրել, որպեսզի դատաիրավական բարեփոխումներն ուղղակիորեն մերժվեն:
Մարտի 27-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց դատաիրավական բարեփոխումների մասին օրենքի ընդունումը հաջորդ ամիս հետաձգելու մտադրության մասին։ Բարեփոխումը ենթադրում է դատական համակարգի նկատմամբ Կնեսետի վերահսկողության զգալի ընդլայնում։