Կամչատկայում մինչև 4,6 մագնիտուդով ևս հինգ երկրաշարժ է գրանցվել
ԱշխարհԿամչատկայում ուժեղ ցնցումներից հետո մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնք գրանցվել են թերակղզում երկուշաբթի կեսօրին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ըստ Կամչատկայի երկրաֆիզիկական ծառայության կայքի՝ նոր ցնցումների ուժգնությունը կազմել է 4,6, 4,0, 3,7, 3,6 և 4,1 մագնիտուդ։ Բոլորը գրանցվել են Խաղաղ օվկիանոսում՝ այն նույն տարածքում, որտեղ ավելի վաղ տեղի էր ունեցել 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից մոտ 50 կմ հեռավորության վրա։
Ավելի վաղ ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում գրանցվել էր 5,7 մագնիտուդով երկրաշարժ, մինչդեռ Պետրոպավլովսկ-Կամչատսկում ցնցման ուժգնությունը, ըստ գիտնականների, կազմել է 6 բալ։ Հետագայում գիտնականները հայտնել են, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,9 մագնիտուդ:
Բուն Պետրոպավլովսկ-Կամչատսկում, ականատեսների վկայությամբ, պատերը ցնցվել են, պատուհանները դղրդացել, մարդիկ շենքերից դուրս են վազել փողոց: