ԱՄՆ-ն չի ցանկանում տեսնել, թե ինչպես են այլ երկրները կարգավորում հարաբերությունները Սիրիայի նախագահի հետ. Քիրբի
ԱշխարհՍպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն, ինչպես նախկինում, չի ցանկանում տեսնել, թե ինչպես են այլ երկրները կարգավորում հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ոչինչ չի փոխվել այն հարցում, որ մենք չենք ցանկանում տեսնել, որ որևէ երկիր կարգավորի հարաբերությունները Ասադի հետ: Մենք չենք կարծում, որ դա որեւէ մեկին ձեռնտու է տարածաշրջանում կամ դրանից դուրս»,- ասել է Քիրբին։
Նրա խոսքով, Սիրիայում ԱՄՆ զինվորականների ներկայությունը շարունակում է օրինական մնալ, և եթե հարաբերությունները կարգավորվեն, դա չի փոխվի, և զորքերը դուրս չեն բերվի։