Շոլցը մեղադրել է Ռուսաստանին Մոլդովան ապակայունացնելու փորձի մեջ
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մեղադրել է Ռուսաստանին Մոլդովան ապակայունացնելու փորձի մեջ։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է Բուխարեստում Մոլդովայի ու Ռումինիայի նախագահներ Մայա Սանդուի ու Կլաուս Յոհաննեսի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք աջակցում ենք Մոլդովային այն ամենով, ինչով կարող ենք, որպեսզի նա պաշտպանի իրեն Ռուսաստանի կողմից այդ ապակայունացման փորձերից»,- ասել է քաղաքական գործիչը։
Ի պատասխան՝ Սանդուն հայտարարել է, որ Քիշնևին անհրաժեշտ է գործընկերների աջակցությունը՝ իրավիճակը կայունացնելու համար։
«Մենք աջակցության կարիք ունենք քարոզչության և ապատեղեկատվության դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար։ Մենք օգնության կարիք ունենք՝ ամրապնդելու այն մարմինները, որոնք պետք է պահպանեն կայունությունը»,- ասել է Սանդուն: