Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նորություն չեն. Պուտին
ԱշխարհԱրևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, և դա նորություն չէ։ Այս մասին երեքշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատժամիջոցների տակ գտնվող արդյունաբերության զարգացման պետական խորհրդի նիստում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ այս իրավիճակում երկիրն այլ ելք չունի, քան գնալ ինքնիշխան զարգացման ճանապարհով, որը պահանջում է միջնաժամկետ և երկարաժամկետ փոխակերպումներ։
«Մեզ հաջողվել է մեր ռեսուրսներն ու ջանքերը կենտրոնացնել տնտեսական իրավիճակի կայունությունն ապահովելու համար»,- ընդգծել է Պուտինը։
Այժմ Ռուսաստանը պետք է փոխարինի ներմուծվող սարքավորումներն ու ծրագրերը, ներդնի արտոնյալ և նախագծերի ֆինանսավորման նոր մեխանիզմներ։