ՆԱՏՕ-ի ընդլայնումը ստիպում է Ռուսաստանին միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համար. Պեսկով
ԱշխարհՀյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը Ռուսաստանին ստիպում է հակաքայլեր ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հակաքայլեր ենք ձեռնարկելու, թե ինչպես ապահովել մեր անվտանգությունը մարտավարական և ռազմավարական առումներով»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ հակաքայլերը կլինեն այնպիսին, ինչպիսին Ռուսաստանը «անհրաժեշտ կհամարի»։