Չեմ կարող հավատալ, որ սա տեղի է ունենում Ամերիկայում. Թրամփ
ԱշխարհԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր ձերբակալության հետ կապված հայտարարել է, որ չի կարող հավատալ, որ «սա տեղի է ունենում Ամերիկայում»։
«Գնում եմ Մանհեթենի ստորին դատարան»,- գրել է Թրամփը իր «Truth Social» սոցիալական ցանցում։ «Նրանք պատրաստվում են ձերբակալել ինձ։ Չեմ կարող հավատալ, որ սա տեղի է ունենում Ամերիկայում»,- նշել է նա։