Մակրոնը ժամանել է Չինաստան
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը պետական այցով ժամանել է Պեկին, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Ֆրանսիայի նախագահի ինքնաթիռը չորեքշաբթի կեսօրին վայրէջք է կատարել Պեկինի մայրաքաղաք միջազգային օդանավակայանում։ Մակրոնի այցը կտևի ապրիլի 5-8-ը, նա կայցելի Պեկին և Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքը։
Հեռուստաալիքը պարզաբանում է, որ Մակրոնի համար սա Ֆրանսիայի նախագահի պաշտոնում երրորդ այցն է Չինաստան։
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգն ավելի վաղ ասել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Մակրոնը բանակցություններ կվարեն «Չինաստանի և Ֆրանսիայի, Չինաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու և միջազգային և տարածաշրջանային կարևորագույն կարևոր հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար»։