Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Էրդողանի ներկայացուցիչ
ԱշխարհԹուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, նա կշարունակի հավասարակշռված քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը։
«Վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ անդրադարձանք երկկողմ հարաբերություններին, ի սկզբանե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա ՄԱԿ-ի շրջանակներում չէ, մենք չենք միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, բայց միևնույն ժամանակ մենք շարունակում ենք մեր աջակցությունն Ուկրաինային՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականությունը, մենք մինչ այժմ իրականացրել ենք այս հավասարակշռված քաղաքականությունը և կշարունակենք իրականացնել այն»,- ասել է Կալընը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։