Դատարանը Սթորմի Դենիելսին պարտավորեցրել է Թրամփին վճարել 121 000 դոլար` դատական ծախսերի համար
Աշխարհ
ԱՄՆ-ի իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է նախկին պոռնոդերասանուհի և մերկապարուհի Ստեֆանի Քլիֆորդին (բեմական անունը՝ Սթորմի Դենիելս) փոխհատուցել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատական ծախսերը 121,000 դոլարի չափով։ Այս մասին գրել է քաղաքական գործչի որդին Twitter-ի իր միկրոբլոգում։
Ամերիկայի նախկին նախագահի որդին նաև նշել է, որ այս գումարն ավելանում է 500.000 դոլարին, որը Դենիելսն արդեն պարտք է քաղաքական գործչին 2018 թվականին դատարանում կրած պարտության արդյունքում, երբ դերասանուհին Թրամփին մեղադրել էր իր պատիվն իբր վարկաբեկող տեղեկություններ տարածելու մեջ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)