Բեռլուսկոնիի մոտ ծանր հիվանդություն է ախտորոշվել
ԱշխարհԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ, ով նախօրեին հոսպիտալացվել էր Միլանում, արյան լուրջ հիվանդություն է ախտորոշել։ Այս մասին հայտնում է Corriere della Sera թերթը։
Պարբերականը նշում է, որ հենց այդ հիվանդությունն է դարձել Բեռլուսկոնիի հոսպիտալացման պատճառը։
«Դա ոչ միայն պլանային հետազոտություն էր, այլև անհրաժեշտ բուժում։ Նրան տանջող ցավերը և վերջին օրերի թոքաբորբը բարդություններ են, որոնք կարող են առաջանալ արդեն իսկ թուլացած լինելու արդյունքում»,- ասվում է հրապարակման մեջ։
Հրապարակումը չի տալիս ստացված տեղեկատվության աղբյուրը։ Իշխող կոալիցիայի մաս կազմող «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդի վիճակի մասին պաշտոնական տվյալներ չեն ստացվել ոչ բժիշկներից, ոչ նրա հարազատներից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հոսպիտալացվել է Միլանում։ Հոսպիտալացման պատճառը «թոքային դիստրեսի համախտանիշն» էր։ Նշվել է, որ քաղաքական գործիչը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այս պահին նրա վիճակը կայուն է գնահատվում։