Ֆինլանդիայի վարչապետը հրաժարական է տվել
Աշխարհ
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը նախագահ Սաուլի Նիինիստոյին է ներկայացրել իր կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտնում է Yle-ն։
Վարչապետի հրաժարականը կապված է խորհրդարանական ընտրություններում Սաննա Մարինի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պարտության հետ։ Սոցիալ-դեմոկրատները հավաքել են ձայների 20%-ից պակաս։
Մարինի կաբինետը կշարունակի կատարել տեխնիկական պարտականությունները, քանի դեռ չի նշանակվել նոր կառավարություն. այն կզբաղվի կառավարության ամենօրյա աշխատանքով, բայց զերծ կմնա քաղաքական կարևոր որոշումներ կայացնելուց։ Հաջորդ շաբաթ կսկսվի նոր կառավարության ձեւավորումը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)