Բելառուսի հարեւանների գործողությունները թշնամական են. Պեսկով
ԱշխարհՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բելառուսի հարեւան երկրների գործողությունները թշնամական են և անկանխատեսելի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Բելառուսը, ինչպես և մենք, շրջապատված է շատ թշնամական երկրներով։ Քանի որ մենք միութենական պետություն ենք, իհարկե, Ռուսաստանը չի կարող Բելառուսին դժբախտության մեջ թողնել»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Բելառուսի հարեւանների գործողությունները ոչ բարեկամական են։ Պեսկովը կարծում է, որ «այստեղ նախազգուշական միջոցներ են անհրաժեշտ»։