Ֆրանսիայի ոստիկանությունը դեռահասի է ձերբակալել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով
Աշխարհ
Ֆրանսիայի ներքին հետախուզական ծառայությունը ձերբակալել է 15-ամյա դեռահասի, ով կասկածվում է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է տեղական The Local France թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Նյութում նշվում է, որ դեռահասը ահաբեկչություն էր նախապատրաստում «Իսլամական պետության» գաղափարախոսության անվան տակ։ Ոստիկանությունը նրան բերման է ենթարկել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Վերին Ռեյն դեպարտամենտում։
Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են պայթուցիկ սարքերի արտադրության տարրեր, ինչպես նաև արգելված ահաբեկչական կազմակերպությանը պատկանող բազմաթիվ քարոզչական տեսանյութեր։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)