Փարիզում ցուցարարները հրկիզել են Մակրոնի սիրելի ռեստորանը (տեսանյութ)
ՏեսանյութերՓարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցի մասնակիցները հրկիզել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սիրելի ռեստորանը։ Այս մասին ապրիլի 6-ին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Խոսքը Մոնպառնաս բուլվարում գտնվող La Rotonde ռեստորանի մասին է։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արագորեն մարել են կրակը՝ կանխելով դրա տարածումը։ Ի պատասխան՝ ցուցարարները շշեր ու քարեր են նետել նրանց վրա։ Ոստիկանության տվյալներով՝ ռեստորանի վրա հարձակվել է 300 մարդ։
La Rotonde-ում Մակրոնը տոնել է 2017 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալը։ Այնուհետև Ֆրանսիայի ղեկավարը ևս մի քանի անգամ այցելել է հաստատություն, ինչի պատճառով 2020 թվականին այն հարձակման է ենթարկվել «դեղին բաճկոնների» շարժման ցույցերի ժամանակ, գրում է Gazeta.ru-ն։