ԱՄՆ-ը բացառում է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների հնարավորությունը
ԱշխարհՆերկայում բացառվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ բանակցությունների հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Նրա կարծիքով, որը նա հնչեցրել է գերմանական Funke հրատարակչական խմբին տված հարցազրույցում, Ռուսաստանը պետք է պատրաստ լինի կառուցողական բանակցությունների մեջ մտնել՝ ուղղված արդար և կայուն խաղաղությանը։
Ոմանց համար զինադադարի գաղափարը կարող է գայթակղիչ լինել, և ես դա հասկանում եմ, բայց եթե դա հավասար է Ռուսաստանի կողմից ուկրաինական մեծ տարածքի գրավման փաստացի վավերացմանը, դա արդար և տևական խաղաղություն չի լինի։ Ռուսաստանը կարող է վերախմբավորել իր զորքերը և որոշ ժամանակ անց կրկին հարձակվել, ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ավելի վաղ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերի համար հնարավորինս լավագույն ելքն անվանել էր Ռուսաստանի և Արևմուտքի միջև բանակցությունների մեկնարկը։ Նրա խոսքով՝ այլընտրանք չկա։