Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են «ստեղծված իրավիճակից» դուրս գալու ուղիները
ԻրանԻրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի երկու փուլի ընթացքում հանգամանալից քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը և որոշ տարածաշրջանային խնդիրներ։ Այս մասին հաղորդում է Инфотека24-ը:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են առկա խնդիրներն ու թյուրըմբռնումները, ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները, տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում կողմերն ընդգծել են փոխադարձ հարգանքը բարիդրացիության, միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ։
Անդրադառնալով տարածաշրջանի երկրների միասնության, անվտանգության ու առաջընթացի դեմ «սիոնիստական ռեժիմի» դավադրությանը՝ Աբդոլլահիանն ասել է.«Տարածաշրջանի երկրների միջեւ տարաձայնությունների առկայությունը ձեռնտու է միայն թշնամիներին»։
Այս կոչում հաշվի է առնվել մեդիա տարածքն ավելի մեծ չափով կառավարելու անհրաժեշտությունը՝ երկու ժողովուրդների և երկու երկրների շահերին համապատասխան։