Բլինկենը հաջորդ շաբաթ կայցելի Վիետնամ
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաջորդ շաբաթ կայցելի Վիետնամ, հայտնում է Reuters-ը։
Այս մասին ասել է ամերիկացի սենատոր Ջեֆ Մերքլին՝ ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսականների` Վիետնամ այցի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում։
«Պետքարտուղարն այնտեղ կլինի հաջորդ շաբաթ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այս այցը տեղի կունենա Հանոյի հետ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման Վաշինգտոնի կուրսի շրջանակներում։
Ակնկալվում է, որ Բլինկենը Վիետնամ կայցելի ապրիլի 15-ին, նախքան ապրիլի 16-ից 18-ը Ճապոնիայում կայանալիք G7-ի արտգործնախարարների հանդիպմանը: