Բալիում մեկ օրում երկու երկրաշարժ է գրանցվել
ԱշխարհԻնդոնեզիայի Բալի կղզու հարավային հատվածում 5,6 և 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկու անընդմեջ երկրաշարժեր են տեղի ունեցել, հայտնել է երկրի օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի գործակալությունը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Երկրաշարժը տեղի է ունեցել Դենպասար քաղաքից 86 կիլոմետր դեպի հարավ՝ տեղական ժամանակով ժամը 07։36-ին և 07։37-ին (Երևանի ժամանակով համապատասխանաբար 04:36 և 04:37):
«Երկրաշարժեր տեղի են ունեցել ծովում 10-13 կիլոմետր խորության վրա»,- ասվում է գործակալության Twitter-ի հաղորդագրության մեջ։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի հավանականություն չկա։