Եգիպտոսը պլանավորում էր գաղտնի մինչև 40 հազար հրթիռ ուղարկել Ռուսաստան. WP
ԱշխարհԵգիպտոսը պլանավորում էր գաղտնի մինչև 40 հազար հրթիռ ուղարկել Ռուսաստան, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության նյութերի արտահոսքը։
Ըստ հրատարակության՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին, ով Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներից է և ԱՄՆ-ի օգնության հիմնական ստացողը, վերջերս հրամայել է իր ենթականերին արտադրել մինչև 40 000 հրթիռ՝ մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան տեղափոխելու համար:
Հրապարակման հեղինակը նշում է, որ փետրվարի 17-ով թվագրված գաղտնի փաստաթուղթը պարունակում է զրույցներ Եգիպտոսի նախագահի և բարձրաստիճան զինվորականների միջև, որտեղ նշվում են վառոդի և հրետանային արկերի մատակարարման պլանները։
«Փաստաթղթում Սիսին պաշտոնյաներին հանձնարարում է գաղտնի պահել հրթիռների արտադրությունն ու առաքումը «Արևմուտքի հետ խնդիրներից խուսափելու համար»»,-ասվում է հրապարակման մեջ։