Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է վաճառել Twitter-ը
ԱշխարհTesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, ով գնել է Twitter-ը 2022 թվականին, հայտարարել է, որ պատրաստ է վաճառել ընկերությունը, եթե գտնի համապատասխան գնորդ։ Այս մասին նա խոսել է BBC-ին տված հարցազրույցում։
Միլիարդատիրոջ խոսքով՝ նոր ընկերություն ղեկավարելը հեշտ չէ։ Ձեռնարկատերն ընդգծել է, որ Twitter-ում իրավիճակը վերջին մի քանի ամիսներին սթրեսային է եղել, սակայն հավելել է, որ ընկերության ձեռքբերումը ճիշտ որոշում է համարում։ Այժմ, նշել է Մասկը, Twitter-ը լավ է աշխատում։
Գործարարը նաեւ խոստովանել է, որ սոցցանցում բոտերին հայտնաբերելուց հետո ցանկացել է ավելի քիչ վճարել ընկերության համար։ Նա նաև հայտարարել է, որ եթե իրեն հենց հիմա առաջարկեին 44 միլիարդ դոլար Twitter-ի համար, ինքն այն չէր վաճառի։ Այնուամենայնիվ, միլիարդատերը հստակեցրել է, որ գործարքը տեղի կունենար, եթե նոր սեփականատերը հավատարիմ լիներ ճշմարտությունն ասելու գաղափարին։
Իլոն Մասկն ավարտել է Twitter-ի գնման գործարքը 2022 թվականի հոկտեմբերի 27-ին։ Պայմանագրի գումարը կազմել է 44 մլրդ դոլար։ Ինքը՝ գործարարը, գնման որոշումը բացատրել է մարդկությանը օգնելու ցանկությամբ։