Ռուսաստանը պատրաստվում է դառնալ Չինաստանի գաղութը. ԿՀՎ տնօրեն
ԱշխարհԱՄՆ Կենտրոնական հետախուզության տնօրեն Ուիլյամ Բերնսը համոզված է, որ Մոսկվան գնալով ավելի է կախվածության մեջ ընկնում Չինաստանից, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Նրա խոսքով, որոշ առումներով Ռուսաստանը վտանգված է՝ ի վերջո դառնալու Չինաստանի «տնտեսական գաղութը»՝ կախված էներգառեսուրսների և հումքի արտահանումից։ Պուտինն ինքը իր երկիրը տանում է դրան։
Ինչպես հայտնի է, մարտին, Մոսկվայում կայացած գագաթնաժողովի ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարեցին իրենց բարեկամության մասին և խոստացան ավելի սերտ կապեր հաստատել երկու երկրների միջև։