Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարներն սկսել են երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստման գործընթացը․ Չավուշօղլու
ԱշխարհԹուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սամեհ Շուքրին քննարկել են երկու երկրների ղեկավարների հանդիպման հեռանկարները և սկսել են նախապատրաստվել նման բանակցություններին։ Այս մասին թուրք նախարարը հայտարարել է պաշտոնական այցով Անկարա ժամանած եգիպտացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր երկրների միջև հարաբերությունների վերածննդի գործընթացը սկսվել է, դիվանագիտական ոլորտում աշխատանքներ են տարվում, կոնկրետ քայլեր են ձեռնարկվում։ Հետագա բանակցություններ են նախատեսվում առաջնորդների մակարդակով։ Մենք սկսեցինք քննարկել ծրագրերը, նախապատրաստվել նման հանդիպմանը»,- ասել է նա։
Չավուշօղլուն նշել է նաեւ, որ բանակցություններում քննարկվել է դեսպանների նշանակման հարցը, եւ այժմ, նրա խոսքով, «քայլեր են ձեռնարկվում դիվանագիտական առաքելությունների մակարդակը դեսպանների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի եւ Եգիպտոսի նախագահները կարող են հանդիպել Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից հետո։