Սուդանում քաղաքական գործընթացների ֆոնին՝ ծանր զինատեսակներից կրակոցներ են լսվել. Al Arabiya
ԱշխարհԿրակոցների ձայներ են լսվում Խարթումում գտնվող Սուդանի հատուկ նշանակության ուժերի շտաբի մոտ, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հատուկ ջոկատայինների շտաբի մոտ լսվում են ծանր զինատեսակներից կրակոցների ձայներ, լսվում են նաև ավտոմատներից կրակոցների ձայներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազմական և քաղաքացիական ուժերի միջև Սուդանում իրավիճակի կարգավորման համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսված էր հինգշաբթի օրը, մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հետաձգվել է։
Նրա խոսքով՝ պայմանագրի ստորագրման ձգձգումը կապված է «առանձին կողմերի միջև համաձայնագրերի թերի լինելու հետ, մասնավորապես՝ անվտանգության համակարգի բարեփոխման և ռազմական ասպեկտների հետ»։
Սուդանում քաղաքական գործընթացի պաշտոնական ներկայացուցիչ Խալիդ Օմար Յուսուֆը հայտնել է, որ կողմերը հետաձգել են երկրում անցումային քաղաքացիական իշխանության ստեղծման վերաբերյալ վերջնական համաձայնագրի ստորագրումը։
Մինչ այս Reuters-ը հայտնել էր, որ Սուդանի բանակը կանցնի քաղաքացիական իշխանությունների վերահսկողության տակ։