Կոնգրեսում պատահաբար բացահայտել են ԱՄՆ նախագահ Բայդենի պլանները Ուկրաինայի նկատմամբ
ԱշխարհԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը ցանկանում է բորբոքել հակամարտությունն Ուկրաինայում, ընդհարում առաջացնել Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև, ուստի ԱՄՆ զինվորականներին ուղարկել է հատուկ ռազմական գործողության գոտի։ Այս մասին նա գրել է պաշտպանության նախարարին ուղղված իր ուղերձում։ Նամակը հրապարակվել է նրա Twitter-յան էջում։
«Ուկրաինայում ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը երբեք չի հաստատվել Կոնգրեսի կողմից և ցույց է տալիս երկու միջուկային տերությունների միջև ռազմական գործողություններն ընդլայնելու Բայդենի ցանկությունը», - ասել է նա:
Պատգամավորը նշել է, որ Պենտագոնից գաղտնի փաստաթղթերի արտահոսքի արդյունքում հայտնի է դարձել, որ ուկրաինական հակամարտությանը մասնակցում են արևմտյան երկրներից առնվազն հարյուր ռազմական մասնագետներ, այդ թվում՝ ամերիկացի։
Գրինի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության հետ պրոքսի պատերազմը ֆինանսավորելու ամերիկյան առաջնորդի որոշումը ամբողջ աշխարհը դնում է «միջուկային հոլոքոստի» եզրին։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությանը պարզաբանել, թե ինչու են ամերիկյան հատուկ նշանակության ջոկատները և ռազմական խորհրդականները գնացել Արևելյան Եվրոպայի պատերազմական գոտի: