Քենիայում չորս մարդ է մահացել անհայտ հիվանդությունից
ԱշխարհՔենիայի արևմուտքում չորս մարդ է մահացել անհայտ վարակիչ հիվանդության բռնկման հետևանքով, հաղորդում է Vesti.ru-ն։
Բոլոր հիվանդները տեղի երկու դպրոցի աշակերտներ են։ Նրանք բողոքում էին այնպիսի ախտանիշներից, ինչպիսիք են ջերմությունը, որովայնի ցավը, սրտխառնոցը և փորլուծությունը: Ընդհանուր առմամբ վարակվել է 627 մարդ, 19 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, չորսին փրկել չի հաջողվել, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
Ուսումնական հաստատությունները, որտեղ տեղի է ունեցել բռնկումը, ներկայումս փակ են, և կատարվում է միջադեպի պատճառների հետաքննություն։