ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Դերեկ Հոգան
ԱշխարհՏարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և բանակցությունների միջոցով լուծել առկա խնդիրները։
Այս մասին այսօր Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանը, հայտնում է ԱՊԱ-ն։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին։
Ջեյհուն Բայրամովը և Դերեկ Հոգանն անդրադարձել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության արդիական հարցերին։