ՄԹ փոխարտգործնախարարը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիայի կառավարությունը ԼՂ-ն դիտարկում է որպես «Ադրբեջանի անբաժանելի մաս»
ԱշխարհՄեծ Բրիտանիայի խորհրդարանում ՄԹ փոխարտգործնախարար լորդ Ահմադը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիայի կառավարությունը «Ղարաբաղը (Արցախի Հանրապետություն - խմբ․) դիտարկում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»։ Այս մասին հաղորդում է APA-ն։
Լորդ Ահմադը խոսել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա գործընթացների մասին։ Նա անդրադարձել է երկու երկրների միջև երկխոսության կարևորությանը, ընդգծեl խնդրի կարևորությունը տարածաշրջանի ապագայի հարցում։ Լորդ Ահմադը աջակցություն է հայտնել բրիտանական կառավարության միջազգային միջնորդական ջանքերին՝ ասելով, որ ԵՄ-ն, ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն կարող են դեր խաղալ խնդիրների լուծման և երկու երկրների միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում:
Լորդ Ահմադը խոսել է Եվրոպական տարածաշրջանի պետնախարար Լեո Դոկերտիի՝ այս տարվա փետրվարին Բաքու կատարած այցի մասին։ Փոխնախարարը նշել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև էներգետիկ ու այլ հարցերում լայն համագործակցություն և երկխոսություն է հաստատվել։ Լորդ Ահմադը հավելել է, որ Մեծ Բրիտանիան մեծ նշանակություն է տալիս այդ հարաբերությունների զարգացմանը։