Իրանի նախագահը սպառնացել է ոչնչացնել Թել Ավիվը
Իրան
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին սպառնացել է ոչնչացնել Թել Ավիվը և Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Հայֆան, եթե իսրայելական իշխանությունները «չնչին քայլեր ձեռնարկեն» Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Համապատասխան հայտարարությունն արել է Իրանի նախագահը Բանակի օրվա կապակցությամբ ունեցած ելույթում։ Զինվորականներին ուղղված ուղերձում քաղաքական գործիչը նշել է, որ իրանական բանակը «լավ զինված է» և ծառայում է ժողովրդի շահերին։
«Արտատարածաշրջանային և ամերիկյան ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ լքեն տարածաշրջանը [Մերձավոր Արևելքը], քանի որ դա բխում է իրենց և տարածաշրջանի շահերից»,- ընդգծել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար