Ասադն ու Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են արաբական աշխարհում Սիրիայի դերի վերականգնման հարցը
ԱշխարհՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ զրուցել է սիրիական ճգնաժամից ելք գտնելու շուրջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Գործակալության տվյալներով՝ Դամասկոսում կողմերի հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ արաբական աշխարհում Սիրիայի դիրքերի վերականգնման հարցը։
«Կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի համապարփակ քաղաքական լուծման հասնելու համար անհրաժեշտ քայլերը, որոնք կհաղթահարեն [հակամարտության] բոլոր հետեւանքները և կհասնեն ազգային հաշտեցման, ինչպես նաև կնպաստեն [Սիրիայի] արաբական համայնք վերադարձին և արաբական աշխարհում իր ավանդական դերի վերականգնմանը»,- նշել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն։
Ինչպես նշել են գերատեսչությունում, Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Ասադի հետ հանդիպմանը քննարկել է հանրապետությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը։