ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը Հայաստան կատարած երկօրյա այցից հետո մեկնել է Ադրբեջան
ԱշխարհԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկա Օլսոնը Հայաստան կատարած երկօրյա այցից հետո մեկնել է Ադրբեջան, որտեղ նույնպես հանդիպումներ կունենա երկրի պաշտոնատար անձանց հետ: Հայտնում է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունը։
Բաքվում Օլսոնը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի շարք բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հետ․
«Պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը այցի ընթացքում կվերահաստատի Հարավային Կովկասում ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի հասնելու Միացյալ Նահանգների հանձնառությունը», - ասված է հաղորդագրության մեջ։