Բայդենը դեռ ցանկանում է խոսել Սի Ծինփինի հետ, բայց զանգի մասին նորություններ չկան․ Սպիտակ տուն
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ ցանկանում է խոսել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ, սակայն նման զանգի մասին դեռ նորություններ չկան։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը, նրան մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք նորից ու նորից ասել ենք, որ նախագահը ցանկանում է զանգահարել նախագահ Սիին, բայց այս պահին ոչինչ չունեմ ասելու», - ասել է նա լրագրողներին:
Ժան Պիեռը նաև հավելել է, որ Վաշինգտոնը շարունակում է հավատալ Պեկինի հետ հաղորդակցության բաց ուղիների պահպանման անհրաժեշտությանը և երկկողմ հարաբերությունների կարևորությանը։
Փետրվարին ամերիկյան կործանիչը խոցեց չինական ինքնաթիռը, այն բանից հետո, դրանից հետո Բայդենն ասաց, որ ծրագրում է խոսել Սի Ծինփինի հետ տեղի ունեցածի մասին և պարզաբանել իրավիճակը։