Քննարկվել է ՀԱՊԿ-ում ռազմական համագործակցության հետագա զարգացումը
ԱշխարհՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեն տեսակապի միջոցով քննարկել է երկրների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման հետ կապված հարցեր։
Sputnik-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ, քննարկվել են ՀԱՊԿ-ի ռազմական համագործակցության զարգացման ու կատարելագործման արդիական հարցեր։
Նիստը վարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Դրան մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։