ԱՄՆ-ն Սուդանում հակամարտող կողմերից ոչ մեկին չի աջակցում․ Սպիտակ տուն
ԱշխարհՄիացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն աջակցություն չի ցուցաբերում Սուդանի հակամարտության կողմերից ոչ մեկին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նա ընդգծել է, որ աֆրիկյան այս երկրում անվտանգության իրավիճակը զգալիորեն վատթարացել է։ Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով, ԱՄՆ-ը կապի մեջ է եղել Սուդանում հակամարտող երկու կողմերի հետ և նրանց ասել է, որ «բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի»:
Ավելի վաղ Քիրբին ասել էր, որ ԱՄՆնը դեռ վերջնական որոշում չի կայացրել Խարթումում ԱՄՆ դեսպանատան տարհանման վերաբերյալ, սակայն նման անհրաժեշտության դեպքում մտադիր է մոտակայքում տեղակայել իր զինվորականներին։