Կուլեբան Բորելին խնդրել է արագ լուծել Ուկրաինայի համար զինամթերք գնելու հարցը
ԱշխարհՈւկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել եվրոպացի գործընկեր Ժոզեպ Բորելի հետ։ Նրա խոսքով՝ երկխոսության ընթացքում կողմերը քննարկել են Կիևի համար զինամթերք գնելու հետ կապված Եվրամիության խնդիրները։
«Ես դիմել եմ եվրոպական դիվանագիտության ղեկավարին՝ խնդրելով օգնել 1 միլիարդ դոլարի համատեղ գնումների երկրորդ տրանշի քննարկումն ավարտին հասցնել հնարավորինս շուտ՝ Եվրոպայում անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է Կուլեբան Twitter-ում։
Ինչպես նշել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը, զրույցի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Բորելին ԵՄ կողմից Կիևին ցուցաբերած ողջ ռազմական օգնության համար։ Նա նաև ավելացրել է, որ ուշադրություն է հրավիրել ուկրաինական կողմի հրատապ կարիքների համար 1 միլիարդ դոլարի վերջին տրանշի վրա։