Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից փոխհատուցում է պահանջում նավթի անօրինական արտահանման համար
ԱշխարհՍիրիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միջազգային հանրությանը վերջ տալ ԱՄՆ-ի և նրա հարակից պարագլուխների կողմից իր բնական ռեսուրսների համակարգված թալանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի օկուպացիոն ուժերի գործողությունները և պահանջում է փոխհատուցել երկրի հյուսիս-արևելքում գտնվող հանքավայրերից նավթի անօրինական արտահանման հետևանքով պատճառված տնտեսական վնասը», - ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ «սիրիացի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսների թալանը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, ինչը հանգեցնում է քաղաքացիների աղքատացմանն ու տառապանքին»։