Իլոն Մասկը կանխատեսել է, որ աշխարհը կհրաժարվի դոլարից
ԱշխարհԴոլարի սիստեմատիկ օգտագործումը պատժամիջոցների շրջանակներում կարող է հանգեցնել աշխարհում դրա օգտագործման դադարեցմանը։ Ձեռնարկատեր Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում կանխատեսել է ամերիկյան արժույթի նման ապագա՝ մեկնաբանելով օգտատերերից մեկի գրառումը, ով նշել է, որ համաշխարհային տնտեսության ապադոլարիզացիան նախորդ երկու տասնամյակների համեմատ տասնապատիկ արագացել է։
Մասկի ուշադրությունը գրաված գրառման մեջ նշվում է, որ համաշխարհային հաշվարկներում ԱՄՆ արժույթի մասնաբաժինը 2022 թվականին նվազել է մինչև 55 տոկոս՝ 2001 թվականի 73 տոկոսից։
«Եթե դուք բավականաչափ անգամ որպես զենք օգտագործեք արժույթը, ապա մյուս երկրները կդադարեն օգտագործել այն», - գրել է Մասկը: