ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման համար
ԱշխարհԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Եվրոպական պաշտպանական գերատեսչությունը համաձայնագիր են ստորագրել, որը կամրապնդի նրանց համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտպանության գերատեսչության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։
«Այսօր Եվրոպական պաշտպանական գերատեսչությունը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես ձևակերպեցին համագործակցության շրջանակը՝ վարչական համաձայնագրի ստորագրման միջոցով», - ասվում է դրանում։
Փաստաթղթում նշվում է նաև, որ կողմերի միջև վարչական համաձայնագիրը ուժեղացնում է անդրատլանտյան համագործակցությունը «պաշտպանության հարցերով որոշ ոլորտներում, ներառյալ տեղեկատվության փոխանակման»:
ԱՄՆ պաշտպանության նախարարության և Եվրոպայի պաշտպանության գերատեսչության միջև համաձայնագրի շրջանակում երկխոսություն կիրականացվի բոլոր հարցերի շուրջ, որոնք մտնում են ԵՄ գերատեսչության իրավասության մեջ։ Համաձայնագրում նաև ընդգծվում է, որ կողմերի միջև խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն մատակարարման շղթաների և ռազմական շարժունակության հարցեր։