Բայդենը խոստացել է միջուկային զենք չտեղակայել Կորեական թերակղզում
ԱշխարհԱՄՆ-ը չի տեղակայի իր միջուկային զենքը Կորեական թերակղզում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հարավային Կորեայի առաջնորդ Յուն Սոկ Յոլի հետ մամուլի ասուլիսում։ Հեռարձակումն իրականացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը Twitter-ում։
«Մենք չենք պատրաստվում միջուկային զենք տեղակայել թերակղզում»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։
Ապրիլի 26-ին Բայդենը Վաշինգտոնում բանակցություններ է վարել Հարավային Կորեայի առաջնորդ Յուն Սոկ Յոլի հետ։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ զրուցակցի հետ քննարկել է Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության ամրապնդման, Հարավչինական ծովում և նրա սահմաններից դուրս նավագնացության ազատության ապահովումը։