Սերբիայի նախագահ Վուչիչը շտապ հոսպիտալացվել է
ԱշխարհՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում են սերբական լրատվամիջոցները։
B92 պորտալը վկայակոչում է անանուն աղբյուրին: Սերբիայի ղեկավարի հոսպիտալացման պատճառը չի նշվում, պաշտոնական հայտարարություններ նույնպես չեն եղել։
Ավելի վաղ՝ 2019 թվականին, Վուչիչը հոսպիտալացվել էր՝ սրտանոթային հիվանդության պատճառով։
53-ամյա Ալեքսանդր Վուչիչը Սերբիայի նախագահ է դարձել 2017 թվականի մայիսին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը։