Իրանի նախագահը կայցելի Սիրիա
ԻրանԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մայիսի 3-ին կմեկնի Դամասկոս, որտեղ տոնելու է ահաբեկչության դեմ պայքարում դիմադրության ուժերի հաղթանակը, հայտնում է IRNA-ն։
Դիմադրության հաղթանակի տոնակատարությունը տեղի կունենա այաթոլլա Ռաիսիի՝ Սիրիա այցի ժամանակ։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր Եվրամիության և Մեծ Բրիտանիայի մի շարք ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ պատժամիջոցների սահմանման մասին։