Հնդկաստանում գազի արտահոսքի պատճառով՝ 11 մարդ է մահացել
Աշխարհ
Հնդկաստանի Փենջաբ նահանգի Լիդիանա թաղամասի Գյասպուր քաղաքի գործարաններից մեկում գազի արտահոսքի հետևանքով` 11 մարդ է զոհվել, ևս ինը վիրավոր է: Այս մասին հայտնում է հնդկական ANI լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ երկուսը մահացել են հիվանդանոցում: Միջադեպի զոհերի թվում կան 10 և 13 տարեկան երկու անչափահասներ։
Փենջաբ նահանգի ղեկավար Բհագվանտ Մանն իր ցավակցությունն է հայտնել միջադեպի հետևանքով զոհվածների ընտանիքներին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու