Մեքսիկայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը ձորն է ընկել. կա 18 զոհ
Աշխարհ
Մեքսիկայի արևմտյան Նայարիտ նահանգում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է ձորը, զոհվել է 18 և վիրավորվել 33 մարդ, հայտնել են նահանգի ոստիկանության աշխատակիցները, գրում է Ռիա Նովոստին:
Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ նահանգի մայրաքաղաք Թեպիչի և Պուերտո Վալարտա քաղաքի միջև ընկած մայրուղու վրա։ Գվադալախարա քաղաքից Կոմպոստելայի մունիցիպալիտետի Ռինկոն դե Գուայաբիտոս քաղաք ուղևորվող զբոսաշրջային ավտոբուսն ընկել է ձորը։
«Դատախազներն ու փորձագետները դեպքի վայրում հայտնաբերել են 18 մարդու, այդ թվում՝ յոթ տղամարդու և 11 կնոջ դի», - հայտնել է նահանգի դատախազությունը սոցիալական ցանցերում։
Դատախազության տվյալներով՝ 33 մարդ հոսպիտալացվել է։ Տեղի իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ