Ֆրանսիայում ցուցարարները փորձել են հրկիզել ոստիկաններին (տեսանյութ)
ՏեսանյութերՖրանսիայում մայիսի 1-ին լայնածավալ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման և ընդդեմ նախագահ Էմանուել Մակրոնի։
Լրատվամիջոցները հայտնել են, որ այսօր բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 500 հազար մարդ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ նետում իրավապահների վրա։
Ոստիկանությունը ցուցարարների դեմ գազ և լուսաձայնային նռնակներ է օգտագործում։
Կենսաթոշակային բարեփոխումները Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել։
Ակցիաները շարունակվում են արդեն երեք ամիս։ Օրենքը ստորագրելու Մակրոնի որոշումը միայն թեժացրեց բողոքի ցույցերը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար