Ղրիմի արևմուտքում ԱԹՍ է խոցվել
Աշխարհ
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ թերակղզու արևմուտքում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին հաղորդում է Life.ru-ն։
«Ղրիմի արևմուտքում անօդաչու թռչող սարք է խոցվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Մեր զինծառայողները խնդիրները լուծում են հստակ և արդյունավետ»,- գրել է նա տելեգրամյան իր ալիքում։
Հանրապետության ղեկավարը դիմել է բնակիչներին՝ հանգստություն պահպանելու խնդրանքով։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար