Ադրբեջանում հայտարարել են «իրանական լրտեսական ցանցի» բացահայտման մասին․ 16 մարդ է բերման ենթարկվել
ԻրանԱդրբեջանում իրավապահները ձերբակալել են մարդկանց, ովքեր, ըստ իշխանական ԶԼՄ-ների, իբր «ներգրավված են Ադրբեջանում թմրանյութերի վաճառքի միջոցով ֆինանսավորվող կրոնական արմատականության քարոզչության և այլ դիվերսիոն գործունեության մեջ»։
Ըստ տեղեկությունների՝ հատուկ գործողության ընթացքում 16 մարդ է բերման ենթարկվել։
«Հիմնականում Իրանից վերահսկվող կրոնաքաղաքական կենտրոնների հանձնարարությունները կատարելով՝ նրանք նպատակ էին հետապնդում օգտագործել թմրամոլներին և այլոց՝ որպես իրենց նենգ ծրագրերն իրագործելու գործիք։
Նրանց սոցիալական հաշիվները պարունակում են բազմաթիվ անհերքելի փաստեր, որոնք ապացուցում են նրանց մասնակցությունը այս հանցավոր գործունեությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։