Էրդողանը հայտարարել է, որ «Հյուրջեթ» կործանիչը կփոխարինի F-16-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերում
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղական արտադրության «Հյուրջեթ» մարտական ուսումնական կործանիչները կկարողանան մասամբ փոխարինել F-16 ինքնաթիռներին, որոնք սպասարկում են երկրի ռազմաօդային ուժերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
««Հյուրջեթ»-ը շուտով կվերազինվի հայրենական սպառազինությամբ ու ռադարներով ու կուղղվի ռազմաօդային ուժեր։ Այն կկարողանա մասամբ փոխարինել F-16 ինքնաթիռներին»,- ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ թուրքական կործանիչից կստեղծվեն առանձին ջոկատներ։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ երկիրը հետ կստանա ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու համար վճարված գումարը։